Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

«Սակայն  Ուկրաինան  պետք է նաև ստանա անվտանգության երաշխիքներ»,- ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության մեջ,  գրում է ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությունը Թելեգրամի իր ալիքում։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն է սկսվելու ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել որևէ հարց։