Մեկնարկել է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Եռաբլուրում մեկնարկել է «Ազատագրում» շարժման նախաձեռնած համահայկական ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը լրագրողների հետ հայտնեց, որ համահայկական ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր, և՛ օնլայն տարբերակով։ Ստորագրահավաքը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Սփյուռքում։

Իսկ թե ինչու է այսօր մեկնարկը տրվել և ինչու Եռաբլուրում՝ Հոխիկյանը պարզաբանեց․ «Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան 157-րդ ամյակն է, բացի այդ, Եռաբլուրում մոտ 1.5 տարի առաջ արդեն սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելու համար, բայց դարձել են թուրքի հետ գործարքի զոհ»։