Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական և տնտեսական ոլորտներին. Մակրոն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մինչ այդ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ազդարարել էր Մոսկվայի դեմ Ուկրաինայի իրադրության պատճառով «ամենակոշտ» սահմանափակումների փաթեթի մասին: Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունը կբախվի աննախադեպ մեկուսացման»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում: