Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են պայթյունների մասին Կիևում, Կրամատորսկում և Օդեսայում

Պայթյուններ են լսվում Կիևում, Կրամատորսկում, Օդեսայում, Խարկովում և Բերդյանսկում, հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտյան, ժամը 5:00-ից (Մոսկվայի ժամանակով 6:00-ից) պայթյուններ են հնչել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում: Առնվազն չորս պայթյուն է գրանցվել Կրամատորսկում, հզոր պայթյուն՝ Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում, Դոնբասում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պայթյուններ են լսվում նաև մայրաքաղաքում, դրանք լսել են Պոզնյակովի և Տրոյեշչինայի բնակիչները։ «Միևնույն ժամանակ տեղեկություններ կան Բորիսպիլի օդանավակայանի մոտ պայթյունների և կրակոցների մասին»,- հայտնել է գործակալությունը։

Ավելի վաղ Խարկովից ՍիԷնԷն-ի թղթակից Կլարիսա Ուորդը հայտնել էր, որ պայթյունների շարք է լսել։