ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքներին հարվածներ չեն հասցնում

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, «ՌԻԱ Նովոստի»ին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան ռուսներին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։

Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, վստահեցրել են ՊՆ-ում։