Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Թուրքական Քոնիա նահանգում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։ Ավտոբուսը դուրս է եկել Աքսարայ-Քոնիա ճանապարհից և շրջվել։

Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։