Ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները ստորագրել են ընդհանուր զորահավաքի հրաման

Ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները ստորագրել են ընդհանուր զորահավաքի հրաման։

«Կոչ եմ անում համերկրացիներին, պահեստի զինծառայողներին՝ ներկայանալ զինկոմիսարիատներ։ Այսօր ես հրաման եմ ստորագրել ընդհանուր զորահավաքի մասին։ Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք ի վիճակի են զենք բռնել, կանգնել իրենց ընտանիքների, իրենց երեխաների, կանանց, մայրերի պաշտպանության թիկունքին։ Համատեղ ջանքերով մենք կհասնենք ցանկալի և մեզ բոլորիս անհրաժեշտ հաղթանակի։ Մենք կպաշտպանենք Դոնբասը և բոլոր ռուս մարդկանց»,- Դոնեցկի նորությունների գործակալության տեղեկատվությամբ՝ ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Դրա դրույթների համաձայն՝ զորահավաքն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Բացի կոչից՝ Պուշիլինը կարգադրել է տեխնիկան դնել Զինված ուժերի, այլ զինվորական կազմավորումների և մարմինների տրամադրության տակ՝ այն ծավալով, որը կսահմանվի պահեստի հաշվառմամբ և ըստ մոբիլիզացիոն պլանների։ Հրամանն ուժի մեջ կմտնի Ժողովրդական խորհրդի կողմից դրա հաստատման օրվանից։

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը փետրվարի 19-ին նույնպես ստորագրել է հրաման հանրապետությունում ընդհանուր զորահավաքի մասին։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեմ ագրեսիան հետ մղելու, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիան, այլ զինվորական կազմավորումները և մարմինները, հատուկ կազմավորումները լիակատար մարտական վիճակի բերելու, ինչպես նաև ռազմական ժամանակի հաստիքների համաձայն դրանց անձնակազմերի երաշխավորված համալրման պայմանների ստեղծման նպատակներով, ղեկավարվելով ԼԺԳ Սահմանադրության 60-րդ հոդվածով, «…» կարգադրում եմ. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտարարել ընդհանուր զորահավաք»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանի շրջանակում 18-55 տարեկան տղամարդկանց արգելված է հեռանալ հանրապետությունից։