Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ․ Աբովյան

Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսում է խաղաղ բնակչության շտապ տարհանումը դեպի Ռուսաստան։

Ակնհայտ է, որ սա ոչ միայն հումանիտար խնդիրների լուծում է ռուսների կողմից այլ նաև շատ լուրջ ազդակ է առ այն, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում չի հապաղելու ուղիղ ռազմական բախումից։

Իհարկե,ստեղծված իրավիճակը շատ հստակ «պարկում է» նոր աշխարհաքաղաքական սահմանների (պայմանական Արևմուտքի և Արևելքի միջև) ձևավորման ակտիվ գործընթացների տրամաբանության մեջ, սակայն հիշեցնեմ, որ այս գլոբալ գործընթացը անխուսափելի հարվածելու է նաև Հայաստանի և Արցախի կենսական, եթե կցանկանաք գոյաբանական շահերին:

Ի՞նչ պետք է անի այս պարագայում իշխանությունը։

Նվազագույնը այս իշխանությունը պետք է կասեցնի իր ապազգային և թուրքահաճո քաղաքականությունը,այսինքն «թարգի» թուրքերի և ադրբեջանցիների հետ հակահայկական «պաչպռոշտիների» գործընթացը և հասկանա միայն մի բան, կամ մենք ակտիվ պատրաստվում ենք ամենաբացասական սցենարների կամ ուղղակի կդադար ենք լինել,այս խոսքի ուղիղ իմաստով։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից