Փաշինյանը Ներդրումային կոմիտեի ստեղծման որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։

Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը.

2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.

3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և
համալրումը։

Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։