Թարթառում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել

Թարթառի շրջանում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտնի են նրանց անունները՝ 1963 թ․ ծնված Ալիշան Սաֆարով Շարիֆ օղլուն և 1965 թ․ ծնված Ֆաիգ Շաֆարով Իսմայիլ օղլի։

Ինչպես գրում են, ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ ականազերծում չէր իրականացվել։

Հայտնի է, որ երկուսն էլ եղել են ճանապարհների շահագործմամբ զբաղվող ընկերության աշխատակիցներ։