ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատակազմերի ներկայացուցիչների հետ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր:

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: