Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։ Այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի և Բեռլինի գրավման հերոս ,հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։

Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը,Ելնայի օպերացիային,Կուրսկի հերոսական ճակատամարտին և ,իհարկե,Բեռլինի գրավմանը։

Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։

Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ,Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։

Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է.

«Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։

Նա վախ չունի,հնարամիտ է և օժտված»։

Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։