«Վիզայիր» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով

«Վիզայիր» ավիաընկերությունն այս տարվա հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան-Լառնակա երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից հայտնում են, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթները կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին: