Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը որակել է ոչպես «խուլի ու համրի զրույց»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր բրիտանացի գործընկեր Լիզ Թրուսի հետ բանակցություններից հետո ասել է, որ հիասթափված է, որ խուլ ու համրի միջև զրույց է ստացվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծ ասած, ես հիասթափված եմ, որ մեզ մոտ համրի և խուլի միջև խոսակցություն է ստացվում։ Կարծես լսում ենք, բայց չենք լսում»,- ասել է նա ասուլիսին: