Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Արագածի, Գավառի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: