Գերմանիայում կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց

Երեկ Kfw Development Bank-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը և Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց:

«Անհամբեր սպասում ենք մեր նոր կենտրոնների բացմանն ու Գերմանիայում առաջին Թումո տուփերի գործարկմանը»,- գրված է Թումոյի ֆեսբյուքյան էջում: