Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ Փաշինյանի Անթալիա մեկնելու մասին․ Թուրքագետ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական A TV հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտ ամսին ժամանելու է Թուրքիա՝ մասնակցելու «Անթալյայի դիվանագիտական ֆորումին»։

Հիշեցնեմ, որ ֆորումը կայանալու է մարտի 11-13-ին։

Կարծում եմ, որ ՀՀ դե ֆակտո իշխանության արձագանքը կլինի լղոզված։ Մինչ կտեսնենք պաշտոնական արձագանքը, էական է նաև արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների գրեթե բոլոր մանրամասների մասին մենք տեղեկանում ենք թուրքական կողմից։

Իմիջիայլոց, ուշագրավ է նաև, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում այս լուրը թուրքական մամուլում (տե՛ս կից)։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից