Ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ. Արման Թաթոյան (տեսանյութ)

Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել: Այս մասին պատմել  է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը:

Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ երկրորդ տեսանյութը՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութը՝ այստեղ