Եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ եթերում չորս ռադիոկայանների հարցազրույց է տվել արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Հաղորդել է «ՌԻԱ նովոստին»:

Պատասխանելով պատերազմի հնարավորության մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի»:

«Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, նաև թույլ չենք տա, որ մեր շահերն անտեսվեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը: