Վանում Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը կրկին վանդալիզմի է ենթարկվել
Թուրքիայի արևելյան Վան նահանգում հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու հիշատակին կառուցված շատրվանը վնասվել է անհայտ անձանց կողմից, հայտնում է Duvar լրատվական կայքը։
Վանի Էդրեմիթ թաղամասի թաղաապետարանը շատրվան կառուցել էր 2015 թվականին՝ շարունակելով ննջեցյալների հիշատակը հարգելու ավանդույթը՝ ջուր ապահովելով բնակիչների ու անցորդների համար։ Շատրվանը կառուցվել է Սևիլ Ռոջբին Չեթինի օրոք, ով քաղաքապետ էր ընտրվել այժմ գոյություն չունեցող քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունից։
Շատրվանի չորս կողմերը թուրքերեն, հայերեն, քրդերեն եև անգլերեն լեզուներով զարդարված են Գորկու կյանքի մանրամասներով, որոնցից յուրաքանչյուրից ջուր է հոսում։ Շատրվանի ճարտարապետները հատուկ տեղական քարեր են օգտագործել և կառուցել են այն Գորկու ընտանիքի նախկին տան մոտ։
Հուշարձանը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել: Քաղաքապետ Չեթինը հեռացվել էր պաշտոնից և բանտարկվել ահաբեկչության մեղադրանքով։ Չեթինին փոխարինել է կառավարության կողմից նշանակված պաշտոնյան, ով թույլ տվեց շատրվանի հետագա քանդումը:
Ժամանակի ընթացքում չորս կողմի ծորակները վնասվել ու խցանվել են, իսկ Գորկու անունը քերվել է: Ամենավերջին միջադեպի ժամանակ հանվել և անհետացել են Գորկու կյանքի պատմությունը պատմող ցուցանակները:
Հարցին, թե ինչու է ջուրն անջատվել, թաղաաքապետարանը պատասխանել է, որ դա կապված է ջրի պակասով, ընդ որում, հերքել է վնասի մասին ցանկացած տեղեկություն: