Անկարայում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ․ քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորվել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով: