ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան: Այս մասին հայտնում է tr.euronews.com-ը:

ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Յուջելին վճարել 12 հազար 300 եվրո բարոյական փոխհատուցում և 1000  եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:

Գերմանացի լրագրողը ձերբակալվել էր 2017թ.-ին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից տեղի ունեցող մասսայական բռնաճնշումների և ձերբակալությունների շրջանում:

Յուջելը մեղադրվում էր  ահաբեկչական խմբավորումների քարոզչության շինծու մեղադրանքով:

Գերմանացի լրագրողը Թուրքիայում մեկ տարի գտնվել է  նախնական կալանքի տակ, վերադարձել Գերմանիա։