Նա այլևս չի կարող խանգարել․ Ադրբեջանում դրական են գնահատում Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտը

Ադրբեջանում պրոիշխանական փորձագետները դրական են գնահատում Արման Թաթոյանի՝ ՄԻՊ պաշտոնում գործունեության ավարտը և շեշտում, որ նա այլևս չի կարող խանգարել։

Մի հատված Ադրբեջանում արվող մեկնաբանություններից. «Երևան-Բաքու, Երևան-Անկարա հարաբերությունների հնարավոր կարգավորման դեմ ամենաշատ քարոզչություն անողներից Արման Թաթոյանը «գլխացավանք» էր դարձել իշխանությունների համար։ Նիկոլ Փաշինյանը, իր թեկնածուին նշանակելով, վերջապես ազատվեց նրանից»։

Ամեն ինչ էնքան պարզ է, որ մեկնաբանելու կարիք անգամ չկա։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից