Կանադայի ԱԳՆ-ը դիվանագետների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան

Կանադան որոշել է Ուկրաինայից դուրս բերել դիվանագիտական ​​աշխատողների ընտանիքներին՝ երկրում և նրա շրջակայքում «ապակայունացնող գործողությունների» ֆոնին։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Մենք որոշել ենք երկրից ժամանակավորապես հետ կանչել Կանադայի դեսպանատան աշխատակիցների մինչև 18 տարեկան երեխաներին և նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, նախարարությունը և Կիևում Կանադայի դեսպանատունը կշարունակեն հետևել իրադարձությունների զարգացմանը։

Ավելի վաղ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հիմքեր չեն գտել Ուկրաինայից դիվանագիտական ​​անձնակազմի տարհանման համար։ ԱՄՆ-ն առաջարկել է լքել երկիրը որոշ ոչ հիմնական աշխատակիցներին՝ ըստ ցանկության: