Կայացել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, հայտնում է IRNA-ն։

Աշտիանին ընդգծել է պաշտպանության և անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ ասելով, որ Իրանի և Ադրբեջանի պատմամշակութային ընդհանրության պատճառով երկու հարևանները պետք է համապարփակ հարաբերություններ զարգացնեն: Նա հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց աշխարհաքաղաքական դիրքով համագործակցությունը զարգացնելու տարբեր հնարավորություններ ունեն։

Հասանովը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի աջակցությունը և Իրանի կառավարության աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Նա նաև բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ուժն ու հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը: