Հայկ Չոբանյանը նոր պաշտոն է ստացել

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ-UATE) գործադիր տնօրեն և վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի և նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը նրան՝ տնօրեն նշանակելու մասին։

Միության կայքում գրված է․ «ԱՏՁՄ-ը 20 տարուց ավելի Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավելի ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով»:

ԱՏՁՄ երկարամյա տնօրեն Կարեն Վարդանյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, մահացել է 2020 թվականին։ Տնօրեն էր նշանակվել Ռաֆֆի Քասարջյանը։