Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի խորհրդական է նշանակել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 14-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Արթուր Նաջարյանին 2022 թվականի հունվարի 17-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր»։

Նշենք, որ նա Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս է և «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավարը։