Դեսպանը մասնակցել է գաթայի կտրման արարողությանը

Հունվարի 21-ին Աթենքի Հ.Բ.Ը.Մ. «Արտաքի Գալփաքեան» վարժարանի «Հրանտ եւ Լուիզ Ֆեներճեան» սրահում Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց ամանորյա գաթայի կտրման արարողությանը` դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունի խոսքեր հղեց բոլոր ներկաներին եւ վարժարանի սաներին, ընդգծելով հայրենիքի հետ կապն ամուր պահելու անհրաժեշտությունը, որը սկսվում է հայեցի կրթությունից եւ ամրապնդվում մշակույթով։

Դեսպանը մաղթեց ամենայն հաջողություն եւ ամենայն բարիք ուսումնական տարվա ընթացքում։ Խոսքով հանդես եկավ նաեւ Արտաքի Գալփաքեան վարժարանի տնօրենուհի Խրիստինա Սպիրոպուլուն` շնորհակալություն հայտնելով վարժարանի ողջ կազմին , որոնց օգնությամբ կայացավ ամենամյա գեղեցիկ միջոցառումը: