Լավրովը Պուտինի հրամանով պարգևատրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը։

Տողանյանը Բարեկամության շքանշանով պարգևատրվել է ՌԴ նախագահի հրամանով՝ ստորագրված 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։ Այն շնորհվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։