Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը (տեսանյութ)

Հունվարի 18-19-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը տոնում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարում:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ս. Ծննդյան պաշտոնական թափորը գնում դեպի Բեթղեհեմ: