Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, թե Նազարբաևը վաղուց է մահացել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վաղուց մահացել է։ Այս մասին քաղաքական գործիչը խոսել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։

«Կարծում եմ՝ նա վաղուց է մահացել։ Վաղուց մեռած ու թաղված է։ Այսպես անձայն թաքնվել, ոչինչ չասել և ո՞ղջ լինել: Սա բացառված է։ Առավելևս, երբ պետական ​​անվտանգության կոմիտեի նախագահն անմիջապես ձերբակալվել է»,- ասել է Ժիրինովսկին։

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի խոսքով՝ ժողովուրդը զենք է վերցրել նախկին առաջնորդի դեմ, որպեսզի կարողանա ազատվել նրանից։