«Կանեմ էն, ինչ կուզեմ». Ռուբեն Ռուբինյան․ ԱԺ–ում կրքերը թեժացան (տեսանյութ)

ԱԺ-ում կրքերը նորից թեժացան։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին՝ ասաց. «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին զգուշացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերեկլ կապել ազդեցության գործակալ լինելու հետ, դա նույնն է, որ որևէ մեկին ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայել և ազգանունների մեջ կարող է կասկածելի ազգանուններ հայտնաբերեք: Բայց նաև  խորհուրդ չեմ տա, որովհետև դա սխալ գործելաոճ է»:

ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց և ասաց. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյանին: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:

Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»:

Մանրամասները՝ տեսանյութում