ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։