Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ
Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել էր դատավորների միության ժողովը, որի օրակարգում երկու հարց էր՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Լրատվամիջոցները նշում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44: Միության ընտրություններին մասնակցել են 189 դատավոր: