Որքա՞ն ասեմ՝ քանի դեռ մենք պարտության դեմքին չենք փոխել սա շարունակվելու է․ Գեղամ Նազարյան

Ադրբեջանը ղեկավարում է մի սովորական, ավելի ճիշտ մոլագար մարդասպան։ Ու ինչքան անճար պիտի լինի Հայաստանի փաստացի ղեկավարը, որ չկարողանա աշխարհին բացատրել, ասել, որ այդ չակերտավոր կիրթը իրականում մոլագար մարդասպան է։ Ինչքան անճար պիտի լինի, որ չբռնի այդ մարդասպանի ձեռքը։

Ախր որքա՞ն դեռ պետք է հանդուրժենք մեր տղերքի սպանությունները։ Հասկանո՞ւմ եք, 20 և 22 տարեկան տղերքի։

Որքա՞ն ասեմ՝ քանի դեռ մենք պարտության դեմքին չենք փոխել սա շարունակվելու է։ Որքա՞ն գոռամ, բղավեմ, ասեմ։ Տիեզերական օրենքներին դեմ չենք կարող գնալ։ Չենք կարող։ Իսկ Ալիեւը Հաագայի դատարանում է սատկելու։ Քիչ մնաց։

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից։