Ադրբեջանը վստահ է, որ բախման դեպքում ինքը կրկին հաջողության կհասնի Թուրքիայի օգնությամբ․ Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Ադրբեջանն իրեն ավելի ու ավելի լկտի է պահում։ Առաջնորդվելով այն սկզբունքով, որ չկա սահմանազատում և սահմանագծում, իրեն իրավունք է վերապահում լկտիաբար պնդել, որ իրեն համոզեն, թե այն հողը, որտեղ ինքը գտնվում է հայկական է, ոչ թե ադրբեջանական։ Այսինքն, ուժով գալիս նստում է, հետո ասում է՝ ինչ հիմքերով եք ասում, որ դա հայկական է, ես էլ ասում եմ ադրբեջանական է։ Սա ապակառուցողական, բախումներ հրահրող քաղաքականություն է։ Ադրբեջանը վստահ է, որ բախման դեպքում ինքը կրկին հաջողության կհասնի Թուրքիայի օգնությամբ։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Նախ միջազգային հարթակներում սկսի Ադրբեջանի դեմ գործընթացներ, որի հիմքերը բազմաթիվ են, օրինակի համար այդ գործը կարող է վստահել ՀՀ ՄԻՊ-ին։ Սկսել շատ լուրջ աշխատել ռազմավարական գործընկերների հետ, պարզել՝ մեզ հետ են, թե՞ բացառապես իրենց շահերի։ Եթե մեզ հետ են, ուրեմն պետք է գործեն, իսկ եթե իրենց շահի՝ ուրեմն նոր ռազմավարական գործընկերներ փնտրել ու չվախենալ այդ մտքից։

Երրորդ, բոլոր տեսակի ծախսերը կրճատել և ուղղել ռազմական բյուջե։ Մեկ տարի կորցրել ենք արդեն, բայց ուշ չէ, կարող ենք ընդամենը երկու տարում անճանաչելիորեն ռազմական պոտենցիալը ոչ միայն վերականգնել, այլ գերազանցել։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։