ԻԻՀ ԱԳ նախարարը կմեկնի Չինաստան

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանը առաջիկա օրերին կմեկնի Չինաստան։ Գրում է ParsToday-ը:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբասզադե Մեշկինին հայտարարել է, որ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ մասին տեղեկացնելով՝ նշել է, որ այցի համար մեծ թվով փորձագիտական ​​ծրագրեր են նախապատրաստվել։