Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 8 հազար մարդ

Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։

Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանի գերատեսչություններից։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Իրավապահները Ալմաթիում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ երկու շուկաներից բերման են ենթարկել 207 մարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։