Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Շորժայի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիան» մեջբերելով Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքը։

Կրակը տևել է մոտ մեկ ժամ։
«Ադրբեջանցիները սկսեցին կրակել։ Չգիտեմ, թե ինչ տրամաչափի զենքով էին կրակում, բայց գիտեմ, որտեղից կրակ էր արձակվում, մեր գյուղից մոտ երեք կմ հեռու էր։ Մոտ մեկ ժամ տևեցին կրակոցները»,-ասել է Երանոսյանը։
Նրա խոսքով, կրակոցները լսվել են գյուղում։ Համայնքի ղեկավարի տվյալներով, հայկական կողմից տուժածներ չկան։