30 տարի առաջ, այս օրը, ՀՀ-ն և ԱՄՆ-ն պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

30 տարի առաջ՝ 1992թ․ հունվարի 7-ին, Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, որից երկու շաբաթ առաջ՝ 1991թ․ դեկտեմբերի 25-ին, ամերիկյան ժողովրդին ուղղված իր պատմական ուղերձում Նախագահ Ջորջ Բուշը ճանաչել էր Հայաստանի Հանրապետությունը:

Իր ուղերձում Նախագահ Բուշը խոսել էր Խորհրդային Միության փլուզման, ԱՊՀ պետությունների ստեղծման մասին և ճանաչել մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի անկախությունը:

Եկե՛ք վերհիշենք այդ ելույթը՝, ֆբ-ի իր էջում նշել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։