Սուտ ու կեղծ մատնությունների և հայհոյանքի դարը պետք է անցնի

Հարգելի ընդդիմադիրնե՜ր`

Ժամանակն է գործելու և պատժելու: Ձեզնից ուրաքանչյուրը ՀՀ քաղաքացի է, և ունի իրավունք, ազատ խոսքի արտահայտման իրավունք, ինչպես նաև պատժելու իրավունք. բոլոր նրանց, ովքեր հայհոյում են և սուտ մատնություններ անում:

Ընդդիմությունը չպետք է նահանջի և անվերջ արդարանա:

Ընդդիմությունը պետք է սկսի հարձակում:

Եկեք միասին սկսենք գործել, չզլանալ ու հայտնաբերել հայտնի ֆեյքաբուծարանի «աշխատողներին», ինչպես նաև հայհոյող հայերին: Օրենք է՞ դուրս եկել, խնդիր չի. դե թող այդ օրենքն իրենք վայելեն:

Բավական է լռել:

Այս խմբում կարող եք տեղադրել այն մարդկանց էջերի հղումները, նկարներն ու սքրինները, ովքեր ձեզ հայհոյում են, սպառնում, սուտ ու կեղծ մեղադրանքներ հնչեցնում ձեր կամ որևէ այլ քաղաքական գործչի հասցեին:

Ժամանակ առ ժամանակ բոլորի տվյալները փոխանցվելու է ոստիկանություն` տվյալ անձանց պատասխանատվության հրավիրելու և իրենց հայտնաբերելու նպատակով:

Սուտ ու կեղծ մատնությունների և հայհոյանքի դարը պետք է անցնի: Բոլորը պետք է նորից սովորեն պատասխան տալ իրենց խոսքերի համար:

Եվ ուրեմն` ի գո՜րծ:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Որոշել եմ ձեզ օգնել: Թե չէ մի ուղղությամբ եք ֆիքսվել կարծես թե ու ֆիասկո ֆիասկոյի հետևից:

Ընդդիմադիրներ, հայեր, միացե՜ք: 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից