Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Արմենպրես»-ին մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:

Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Նրա խոսքով՝  հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

Հարցմանն ի պատասխան, թե արդյոք ՀՀ կառավարությունը մտադիր է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին, Հունանյանն ասել է, որ այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։