Որքան ժամանակով են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը մեկնում Ղազախստան․ պարզաբանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների ներկայության տևողությունը կախված կլինի իրավիճակից և հանրապետության ղեկավարության որոշումից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք ակնկալում ենք, որ կազմակերպության ուժերը Ղազախստանում երկար չեն մնա՝ մի քանի օր կամ շաբաթ»,-  ՌԻԱ Նովոստիին տված բացառիկ մեկնաբանությունում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ի բոլոր զորքերը դուրս կբերվեն Ղազախստանից գործողության ավարտից հետո։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության համար։