Ղազախստանում իրավիճակի ապաէսկալացումը կարևոր է Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանի համար․ ԵԱՀԿ հայտարարությունը

ԵԱՀԿ նախագահ Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է օգնել Ղազախստանին հաղթահարել ընթացիկ ճգնաժամը և շարունակել քաղաքական բարեփոխումների իրականացումը:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել և աջակցել Ղազախստանին ՝ շարունակելու քաղաքական բարեփոխումները՝ լիովին պահպանելով ԵԱՀԿ-ի պարտավորությունները», – ասված է հայտարարության մեջ:

Նա նաև հանրապետությունում հակամարտության բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել՝ նշելով, որ Ղազախստանում իրավիճակի ապաէսկալացումը կարևոր է Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանի համար:

«Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով վերադառնալ ժողովրդավարական գործընթացներին, պաշտպանել հավաքների և խոսքի ազատության իրավունքները», – հայտարարել է եվրոպացի պաշտոնյան: