Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ

Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: