Ղազախստանի հերոս Թոքթար Աուբակիրովը կոչ է արել դիմել ՀԱՊԿ-ին

Ղազախստանի առաջին տիեզերագնաց, Ղազախստանի հերոս Թոքթար Աուբակիրովն ասել է, որ Ղազախստանին անհրաժեշտ է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

«Եթե մենք Ղազախստանում չունենք բավարար չափով ուժեր ճնշելու համար… եկեք դիմենք նրանց օգնությանը, ում հետ պայմանագիր ենք կնքել, այս պայմանագիրը ՀԱՊԿ-ն է, եթե ՀԱՊԿ զորքերը մտնեն այստեղ, դա ավելորդ չի լինի»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ «Խաբար 24» պետական ​​հեռուստաալիքի եթերում ասել է Թոքթար Աուբակիրովը։