Գրիգորի Հայրապետովն իր ձիրքով ու շարժուձևով անգամ ստիպում էր հարգել իր պաշտպանյալին ու պետությանը․ ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ցավակցել է Գրիգորի Հայրապետովի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավ ապրեցի Գրիգորի Հայրապետովի մահվան գույժը ստանալով։ Իսկական հայ սպա էր` զուսպ, հավասարակշռված, քչախոս, իր գործի մեջ բացառիկ պատասխանատու պրոֆեսիոնալ։ Իր ձիրքով ու շարժուձևով անգամ ստիպում էր հարգել իր պաշտպանյալին ու պետությանը, էապես տարբեր էր մնացած բոլորից։ Մեզ/ինձ էր վստահել իր հրաշալի դստերը` Լյուդմիլային, որը գերազանց իրեն դրսևորեց որպես ուսանող, այժմ էլ ասպիրանտ։

Իմ խորը ցավակցությունները Լյուդմիլային և ընտանիքին։

Միշտ ձեր կողքին։

Ա. Դարբինյան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դարբինյանը։