Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ուցնեցել: Այդ մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը  քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։

«Բարձրաձայնվել են նաև միջազգային թեմաներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, Սիրիայի և Լիբիայի  կարգավորման հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:

Ղեկավարներն ամփոփել են երկկողմ համագործակցության  արդյունքները և  պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակության ոլորտները։

Ուշագրավ է, որ մի շարք թուրքական կայքերը գրել են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն Կրեմլի հայտարարությունում այդ մասին ոչինչ չի ասվում: