Իրավիճակը լարվում է, երբ պետք է սպասել նոր պատերազմին. 4

Սկիզբը` այստեղ 

Ռուսական «Ռեպորտյոր» պարբերականը մոտ երկու շաբաթ առաջ այն կարծիքը հայտնեց, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ նոր զինված բախման:

Վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցներին, պարբերականը գրել է, որ Բաքուն, հավանաբար, կփորձի գրավել հայկական Սյունիքի մարզը, որպեսզի Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ:

Նույն հրապարակման համաձայն, կան մի շարք նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի: Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է դեպի Նախիջևան ապագա տրանսպորտային միջանցքի մասին, որը, ըստ նրա, պետք է անցնի Զանգեզուրով (Սյունիքի մարզ), ընդ որում, Ալիևը Զանգեզուրն անվանել է Ադրբեջանի պատմական մաս:

Ադրբեջանի նախագահը մատնանշել է նման միջանցքի ստեղծումը կանխելու Երևանի փորձերի ապարդյունությունը: «Ռեպորտյոր»-ի կարծիքով, այս դիրքորոշումն ազդարարում է Բաքվի՝ Հայաստանի դեմ զինված ուժ կիրառելու պատրաստակամության մասին:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ,- Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության մարտի սկզբին կայացած 7-րդ համագումարի ընթացքում ասել է Ալիևը:- Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք: Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

Հայաստանի հետ համագործակցությունն Ալիևը, անշուշտ, շատ յուրովի է հասկանում` ի շահ Ադրբեջանի, Հայաստանի տարածքի նորանոր կրճատումներ ու մեր ազգային անվտանգության զրոյացում:

Եվ ստո՛ւմ է Ադրբեջանի նախագահը, թե «Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից»: Իր հակասական խոսքում հենց ինքն է մատնել իր այդ սուտը` ասելով, որ «Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են…»: Եթե Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից, ինչպե՞ս են ներկայում ակտիվ աշխատանքներ տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, ինչպե՞ս են արդեն իսկ քննարկվում տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր…

Մենք գիտենք, որ դավաճան Նիկոլն ու նրա իշխանությունն Ալիևի և Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարվողը չեն թեկուզ այդ համագործակցության ալիևյան մեկնաբանությամբ, սակայն Ալիևի ուզածը սոսկ Սյունիքում միջանցք ունենալը չէ, դա սոսկ հիշյալ համագումարում հրապարակայնորեն, ի լուր աշխարհի, արտահայտածն է, քանի որ Սյունիքով միջանցք ունենալն է այս պահին իրագործելի համարում, իսկ մտքում, Թուրքիայի հետ միասին, շատ ավելի մեծ ծրագրեր ու հեռուն գնացող նպատակներ ունի` հարմար պահին տիրել Սյունիքն ու Հայաստանը, հասնել Սևան և Երևան, ինչի մասին, ի դեպ, նույնպես ժամանակին արտահայտվել կամ ակնարկել է, Երևանը համարել ադրբեջանական քաղաք և երազել այնտեղ թեյ խմելու մասին, ինչպես դավաճանի թողտվությամբ Շուշիում խմեց:

Հայաստանը զույգ արյունարբու բորենիներին` Ադրբեջանին ու Թուրքիային, պետք է առանց հայերի, յուրաքանչյուր հայ սա պետք է մշտապես հիշի, երբեք չմոռանա:

«Հիմա Զանգեզուրի մասին խոսելուց էլի միանշանակ չէ, որ հակառակորդը եթե հարձակվի, հենց այդ ուղղության վրա է հարձակվելու».- 24.TV-ի եթերում մարտի 16-ին ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, հայտնի հետախույզ Վովա Վարդանովը և Սյունիքը թիրախավորելն ու դրանով ուշադրությունը շեղելը պայմանավորել է նրանով, որ թշնամու իրական մտադրությունը Նախիջևանի հատվածից Արարատյան դաշտավայրի ուղղությամբ հարձակվելն է:

«Արարատյան դաշտավայրն իրենց համար շատ կարևոր ուղղություն է,- ասել է Վովա Վարդանովը:- Պետք չէ մոռանալ, ես բազմիցս, տասնյակ տարիներ ասում եմ` պատերազմը կարող է վերջանալ Բաքվում կամ Երևանում, ուրիշ ձև պատերազմ չի վերջանում, հասկանո՞ւմ եք, չի վերջանում, անտագոնիստ հարևանների միջև, իրար նկատմամբ այդպես թշնամական տրամադրված հարևանների միջև պատերազմը վերջանում է մեկի մայրաքաղաքում, նրանցից մեկի, չի լինում ուրիշ ձև: Պատմության դասագիրքը բացելուց բացի, մի քիչ էլ կարդացեք, ու կտեսնեք, որ ես ճիշտ եմ»:

«Ինձ մոտ տպավորություն է, որ կա՛մ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, կա՛մ միտումնավոր չեն ուզում պատասխանել ինչ-ինչ պատճառներով։ Թուրքիան եւ Ադրբեջանը այն կարգի պետություններն են, որոնք երբեք չեն համաձայնի այս կամ այն կերպ Հայաստանի հետ բարի-դրացիական հարաբերություններ հաստատել, որովհետեւ, որովհետեւ դա չի բխում առհասարակ իրենց ազգային կոնցեպտից, պետք է սա հստակ հասկանանք…»,- մոտ մեկ ամիս առաջ News.am հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Եվս մի քանի մեջբերում պատգամավորի խոսքից.

«Ես եւ գրեթե բոլոր խոշոր վերլուծական կենտրոնները պնդում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում են լայնածավալ պատերազմի։ Երբ կլինի պատերազմը՝ առայժմ շատ դժվար է գուշակել շատ պարզ պատճառով. կախված է շատ-շատ գործոններից։ Սա չի նշանակում, որ վաղը կլինի պատերազմ, բայց այն, որ պատերազմը տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ անխուսափելի է, անխուսափելի է։ Ադրբեջանը 2 միլիարդ 700 մլն դոլար ռազմական բյուջե ունի, 2021 թվականին այն ավելացրել է 500 մլն-ով։ Գրեթե ամեն օր իրենց այս կամ այն ռազմական ուժերի ստորաբաժանումները մասնակցում են զորավարժությունների։ Ընդ որում զորավարժությունները անկացվում են Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Վերջերս ավարտվեց իրենց պատմության ամենախոշոր ձմեռային զորավարժությունները, եւ շուտով Նախիջեւանում են սկսելու զորավարժություններ»:

«Պատրաստվում են լայնածավալ պատերազմի, որի իրադարձությունները, ըստ իրենց հաշվարկի, տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության եւ Արցախից մնացած փորքիկ տարածքում, որը դեռ օկուպացված չէ։ Եւ հենց այստեղ է գալիս մեր դաշակից եւ բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը ավելի խորացնելու հրամայականը»։

«Ըստ էության մենք ունենք շատ հստակ իրավիճակ. Թուրքիան եւ Ադրբեջանը նախապատրաստվում են պատերազմի եւ դա չեն թաքցնում, իսկ իշխանությունները ոչ մի ադեկվատ արձագանք ընդհանրապես չեն տալիս, զբաղված են իրենց աթոռները պահպանելու գործով: Առաջին հերթին այս իշխանությունը պետք է հեռանա, եւ շատ լուրջ պետք է գնահատվի եւ վերլուծվի իրավիճակը եւ արվեն հետեւություններ։ Այո, պետք է Հայաստանում ռազմական կոմպոնենտը վերականգնվի։ Շտապ պետք է վերականգնել եւ խորքային զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ուղղություններով»։

Այս իշխանության հեռանալու անհրաժեշտության մասին խոսելով, դավաճանի իշխանությունն, անշուշտ չես հեռացնի, դրա համար գործել էր պետք, որը, ցավոք, ԲՀԿ-ի կողմից (և ոչ միայն…) չեղավ: Ինչ վերաբերվում է պարոն Աբովյանի ասածին` «Երբ կլինի պատերազմը՝ առայժմ շատ դժվար է գուշակել շատ պարզ պատճառով. կախված է շատ-շատ գործոններից», ապա նրա այս խոսքից դեռ մոտ 2 շաբաթ առաջ կանխատեսել ենք, որ «Գարնանն այստեղ պատերազմը կարող է վերսկսվել, եթե կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ»:

Հիմա նույն կարծիքն արդեն համոզված կերպով ենք արտահայտում` գարնանն այստեղ պատերազմը կվերսկսվի, եթե աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ` վերջինիս կողմից ՌԴ-ի նկատմամբ ռազմական որոշակի գործողությունների արդյունքում: Խոսքն, անշուշտ, մեծամասշտաբ, լայնածավալ և երկարատև պատերազմի մասին է` Ուկրաինային ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական աջակցությամբ (միգուցե նույնիսկ սահմանափակ, հիմնականում լեհերից բաղկացած զորակազմի մասնակցությա,մբ):

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, ոքի նախանշաններն արդեն իսկ երևում են, և որոնց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի համար միակ ու վերջին շանսն է լինելու Սյունիքը, հնարավորության դեպքում Հայաստանն օկուպացնելու համար, և նրանք, կարծում եմ, կօգտվեն այդ հնարավորությունից, եթե Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ չգործի վճռականորեն և հուժկու, վճռորոշ հարվածներով պատերազմը չավարտի մի քանի ժամում կամ գոնե 1-2 օրում:

 

Արթուր Հովհաննիսյան