Գարնանն այստեղ պատերազմը կարող է վերսկսվել, եթե կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ

Դավադիր նախագծի նպատակը…

 

Քարտեզ, որում, ըստ էության, այլևս չկա Հայաստանը որպես պետություն, կա նրա տարածքը` Թուրքիայի տիրապետության տակ անցած, քարտեզ, որում նույնիսկ ներկայիս հզոր Ռուսաստանի տարածքի մի մասը, ինչպես, օրինակ, Ղրիմը, Ռոստովի մարզը, Հյուսիսային Կովկասի հանրապետությունները, Կրասնոդարի և Ստավրապոլի երկրամասերը, Աստրախանի շրջանը, Կալմիկիան, նաև ԽՍՀՄ միջինասիական հանրապետությունների որոշ հատվածներ, Սիրիան, աշխարհի մի շարք այլ պետություններ գտնվում են Թուրքիայի ազդեցության կամ տիրապետության գոտում:

Աշխարհի վերաձևումը` վերոնշյալ քարտեզի համաձայն, թող որևէ մեկը Թուրքիայի ցնդաբանությունը կամ սոսկ երազանքը չհամարի, ոչ էլ ծիծաղելի ու գիտաֆանտաստիկայի ժանրի պատառիկ հիշեցնող մի բան, ինչպես օրերս համարել էր  Ղրիմի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը: Լուրջ պետությունները սին երազանքներով, ուտոպիաներով չեն առաջնորդվում… Այլ խնդիր է, որ նրանք իրենց հաշվարկներում, ծրագրերում կարող են ինչ-որ բան հաշվի առած, կանխատեսած չլինել և հենց այդ պատճառով էլ ձախողվեն…

Բոլորին պարզ է, որ քանի դեռ Ռուսաստանը բավականաչափ հզոր է, ամերիկյան «Սթրաթֆոր» հետախուզա-վերլուծական ընկերության պատրաստած և թուրքական պետական TRT 1 հեռուստաալիքի կողմից օրերս հրապարակված մինչև 2050թ. Թուրքիայի ազդեցության ոլորտի ընդլայնումը  կանխատեսող քարտեզն ապագայում էլ կմնա լոկ քարտեզ:

Սակայն աշխարհաքաղաքական հետախուզությամբ  (և ոչ միայն) զբաղվող «Սթրաթֆոր» ընկերությունը, որը սերտորեն կապված է ԿՀՎ-ի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի բավական լուրջ այլ կառույցների հետ և հայտնի է նաև «ստվերային ԿՀՎ» անվանմամբ, տեղյակ է Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ծրագրերին: Այդ ծրագրերը միտված են Ռուսաստանը պատերազմների մեջ ներքաշելուն, երկրում տնտեսական ու սոցիալական վիճակը, կենսապայմանները վատացնելուն, որոնք արդեն իսկ ենթարկվել են կորոնավիրուսային համավարակի և Արևմուտքի պատժամիջոցների հարվածին: Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դավադիր ծրագրերը միտված են այդ կերպ ՌԴ ներսում ընդվզում, այսպես ասած, ներքին պայթյուն  առաջացնելով, Ռուսաստանն այն աստիճան թուլացնելուն, որ նրա բզկտման, մասնատման  վերոնշյալ` «Սթրաթֆոր»-ի քարտեզով արտահայտված սցենարը հնարավոր լինի դարձնել իրականություն:

Այժմ Ուկրաինայի կամակատար իշխանությունների միջոցով գործողության մեջ է դրված Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմի մեջ ներքաշելու սցենարը, ինչին արդեն անդրադարձել ենք «Աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերը Ռուսաստանի դեմ իր եղբորն են հանում» վերտառությամբ մեր հրապարակմամբ: Նշել էինք նաև, որ իրադարձությունների զարգացումը, ներառյալ` Մինսկի համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունների կատարումից Ուկրաինայի պաշտոնական հրաժարումը` դրանց կատարման անհնարինության պատճառաբանությամբ, գուժում է ռուս-ուկրաինական մեծ պատերազմի հնարավորության մասին:

Իրադարձությունների այդ շարքից է նաև Ուկրաինայի հայտարարությունը Դոնբասում իրավիճակի անխուսափելի սրման մասին: Այդ մասին «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում օրերս հայտարարել է Եռակողմ շփման խմբում ուկրաինական պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:

«Ես կարծում եմ, որ դա ոչ թե պարզապես հնարավոր է, այլ գործնականում անխուսափելի է, վաղ թե ուշ»,- ասել է նա և հավելել` ես չեմ պատրաստվում նշել ճշգրիտ ամսաթիվը, չնայած կան նշաններ, որ միգուցե այս գարնանը, ավելի մոտ ամռանը…

Հատկանշական է, որ թե՛ Ալեքսեյ Արեստովիչը, թե՛ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, թե՛ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ֆիզիկական պատերազմին նախորդող ներկայիս քարոզչական պատերազմում արդեն իսկ փորձում են Ռուսաստանն աշխարհին ներկայացնել իբրև զավթիչ, ագրեսոր, որը չի հրաժարվելու Ուկրաինայի նկատմամբ ուժ գործադրելու փորձերից, ավելին` շուտով գրավելու է ուկրաինական որոշակի քաղաքներ, անպայման վրեժխնդիր է լինելու և այլն: Իրականում հենց Ուկրաինան այդպիսի նպատակներ ունի Դոնբասի նկատմամբ, և հիմա քարոզչական պատերազմում հայտնի հնարքով փորձում է Ռուսաստանը և Դոնբասը ներկայացնել իբրև մոտալուտ ագրեսիայի նախաձեռնողներ, իսկ իրեն` մի պետություն, որը պատրաստ է վճռական հակահարված տալ ագրեսորին:

Իսկ գիտե՞ք «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում օրերս ինչ է ասել Ուկրաինայի առաջին նախագահ և Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով Եռակողմ շփման խմբի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը: Ըստ Կրավչուկի, Նեզալեժնոյում «իրական պատերազմ» է ընթանում, ուստի ուկրաինական իշխանությունները պետք է ամեն ինչին արձագանքեն հայելային կերպով:

«Ուժին պատասխանում ենք ուժով, կրակոցներին պատասխանում ենք կրակոցներով»,- ասել է Ուկրաինայի առաջին նախագահը:

Եվ, ահա, այս համապատկերին Պենտագոնը խոստացել է օգնել Ուկրաինային «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարում: Ռուսական ԶԼՄ-ների այսօր Պենտագոնի հաղորդագրության վրա հղում կատարելով հայտնել են, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին խոստացել է աջակցություն ցուցաբերել «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարում:

Պենտագոնի կայքի տեղեկացմամբ, «Օստինը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, շարունակում են վճռականորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա վերահաստատել է ռուսական ագրեսիայի դեմ ավելի արդյունավետ պաշտպանության համար ուկրաինական ԶՈւ-ի ներուժի զարգացմանն ԱՄՆ-ի պարտավորությունը և շնորհակալություն հայտնել նախարար Տարանին՝ միջազգային անվտանգության ապահովման գործում Ուկրաինայի ներդրման համար»:

Ըստ Պենտագոնի հաղորդագրության, Օսթինը նաև հայտարարել է Ուկրաինայի պաշտպանական հատվածը ՆԱՏՕ-ի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան վերափոխելու իր հանձնառության մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի համար բարեկամ պետություն չէ: Նրա խոսքով, այս եզրակացության հիմքում Ուկրաինայի ղեկավարության հակառուսական գործողություններն են: Պեսկովն Ուկրաինան միանգամայն իրավացիորեն անվանել է «արևմտյան երկրների նախագիծ»: Հավելենք, որ այդ նախագծի նպատակը Ռուսաստանի փլուզումն է` նրա սրտին սլավոն եղբոր ձեռքով դաշույն ուղղելու միջոցով:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան